Լրագրողը Ղրղզստանի նախագահից խնդրել ու ստացել է նրա ոսկե ժամացույցը
Advertisement 1000 x 90

Լրագրողը Ղրղզստանի նախագահից խնդրել ու ստացել է նրա ոսկե ժամացույցը

Ղրղզստանի նախագահի պաշտոնում աշխատանքն ավարտած Ալմազբեկ Աթամբաևը նոյեմբերի 20-ին կայացած ամփոփիչ մամուլի ասուլիսում իր ժամացույցը նվիրել է տեղական թերթի լրագրողին:

«Դե Ֆակտո» թերթի գլխավոր խմբագիր Ամանտուր Մասագուլովը, հարց տալով Աթամբաևին, ասել է, որ ինքը երազ է տեսել, թե իբր կապել էր ժամացույց, որն իրեն էր նվիրել նախագահը:

Դրան ի պատասխան Աթամբաևը ձեռքից հանել է ժամացույցը և տվել լրագրողին: Դա, այսպես կոչված, «Այկոլ Մանաս» (Մեծահոգի Մանաս) «նախագահական ժամացույց» է՝ փոշեպատած ոսկով: Այդ ժամացույցները Ղրղզստանի պատվերով պատրաստվում են ՌԴ-ում:

Ղրղզստանի նախագահը, նվիրելով ժամացույցը, կատակել է. «Լավ է երազ չես տեսել, որ ես քեզ շալվար եմ նվիրում»:



Նման նյութեր