Իսպանական Մալյորկայում շարունակվում է ՖԻԴԵ-ի «Գրան պրիի» վերջին՝ չորրորդ փուլի մրցաշարը: Այսօր` նոյեմբերի 20-ին ընթանում են 5-րդ տուրի պարտիաները:
Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը սևերով կիսել է միավոր չինացի Դին Լիրենի հետ: Արոնյանը 3,5 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը:
Նախորդ 4 տուրերում Արոնյանը 2 հաղթանակ է տարել և 2 պարտիաներն ավարտել ոչ-ոքի:
Մրցաշարը կավարտվի նոյեմբերի 25-ին: Գրան Պրիի 4-րդ փուլի ընդհանուր հաշվարկով 1-ին և 2-րդ տեղերը զբաղեցրած շախմատիստները հավակնորդների մրցաշարին մասնակցելու իրավունք կստանան:
armsport.am