Անգլիայի առաջնության 13-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» 4:1 հաշվով հաղթել է «Նյուքասլին», իսկ հայ կիսաշտպան Հենրիխ Մխիթարյանը դուրս է մնացել հայտացուցակից:
Խաղից հետո մանչեսթերցիների գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն հայտարարել է, որ դա մարտավարական բնույթ ուներ:
«The Sun»-ը հաղորդում է, որ ակումբում իրենց աղբյուրն ասել է հետևյալը.
«Դեռ խնդիրներ կան Հենրիխ Մխիթարյանի հետ: Նա պայքարում է այստեղ իր կարիերան փրկելու համար:
Միկիի հանդեպ մեծ դժգոհություն կա Մոուրինյուի և նրա թիմի կողմից: Վերջին շաբաթներին Հենրիխը ցույց է տվել հոգնածության անհանգստացնող մակարդակ: Նրան նույնիսկ հնարավոր է հանգիստ տրամադրվի Հայաստանի հավաքականի խաղերի հետ կապված դադարից հետո:
Մխիթարյանը ջանք չէր խնայել նախորդ տարվա վատ մարզավիճակից դուրս գալու համար, սակայն այժմ խնդիրները կրկնվում են»:
armsport.am