Նեյմարը հայտնել է, թե երբ կամուսնանա
Advertisement 1000 x 90

Նեյմարը հայտնել է, թե երբ կամուսնանա

Ֆրանսիական ՊՍԺ-ի և Բրազիլիայի ազգային հավաքականի հարձակվող Նեյմարը պատմել է, թե ինչի մասին է երազում ներկա պահին:

«Ցանկանում եմ նվաճել Չեմպիոնների լիգայի գավաթը ՊՍԺ-ի հետ, որից հետո նվաճել Աշխարհի առաջնության գավաթը:

Այդ գավաթներն իմ երազանքն են հենց այս պահին: Դրանից հետո, ամենայն հավանականությամբ, կամուսնանամ:

Փարիզը գեղեցիկ քաղաք է, իսկ ՊՍԺ-ի ֆրանսիացի ֆուտբոլիստները շատ լավ ընդունեցին ինձ: Երջանիկ եմ այստեղ»,- ասել է Նեյմարը «Man About Town»-ին տված հարցազրույցում:

armsport.am