Աշխարհի ավելի քան 100 երկրում հոկտեմբերի 5-ին նշվում է Ուսուցչի օրը, որը սահմանվել է 1994-ին իբրև Ուսուցչի համաշխարհային օր: Այն բոլոր ուսուցիչների, դասավանդողների և կրթության ոլորտում աշխատողների մասնագիտական օրն է, որով ընդգծվում է ուսուցիչների անգնահատելի դերը և ներդրումը հասարակության զարգացման մեջ:
Օրվա համար պատմական նախադրյալ է դարձել 1966 թ. հոկտեմբերի 5-ին Փարիզում տեղի ունեցած Հատուկ միջկառավարական կոնֆերանսը ուսուցիչների կարգավիճակի մասին: