Forbes հանդեսը կազմել է ամենաբարձր վճարվող երգչուհիների 2017 թվականի վարկանիշը: Ցուցակը գլխավորել է ամերիկացի երգչուհի Բեյոնսեն, որի եկամուտն այս տարի կազմել է 105 մլն դոլար: Այդ գումարի մեջ մտնում են Lemonade ալբոմի վաճառքներից, ինչպես նաև համերգային շրջագայությունից ստացված միջոցները:
Վարկանիշի երկրորդ տեղն զբաղեցրել է 29-ամյա բրիտանացի երգչուհի Ադելը: Երգչուհին, որն այս տարի ավարտել է հերթական համաշխարհային հյուրախաղերը, վաստակել է շուրջ 69 մլն դոլար: Ամենաբարձր վարձատրվող երգչուհիների ցուցակի երրորդ հորցիզոնականում Թեյլոր Սվիֆթն է, որը համանման վարկանիշը գլխավորել էր անցյալ տարի: Ամերիկացի երգչուհու եկամուտը կազմել է 44 մլն դոլար:
Ցուցակը կազմողների կանխատեսումների համաձայն, 2018 թվականին 27-ամյա փոփ-աստղը կմեծացնի իր կապիտալը՝ կապված նոր ալբոմի և ընդգրկուն համերգային շրջագայության հետ:
Ամենաբարձր վարձատրվող երգչուհիների տասնյակում տեղ են գտել նաև Սելին Դիոնը (42 մլն դոլար), Ջենիֆեր Լոպեսը (38 մլն դոլար), Դոլլի Փարթոնը (37 մլն դոլար), Ռիհաննան (36 մլն դոլար), Բրիթնի Սփիրսը (34 մլն դոլար) և Բարբարա Սթրեյզանդը (30 մլն դոլար): Վարկանիշը կազմելիս օգտագործվել են 2016 թվականի հունիսի 1-ից մինչև 2017 թվականի հունիսի 1-ն ընկած ժամանակաշրջանի տվյալները: