Ստամբուլի Զիվերբեյ շրջանում տեղադրվել է ստամբուլյան կատվի քանդակը, որը սոցցանցերում հայտնի է դարձել իրեն բնորոշ դիրքով նստելով։
Քանդակի բացումը նվիրված է Կենդանիների համաշխարհային օրվան, որը նշվում է հոկտեմբերի 4-ին։
Քանդակագործ Սևալ Շահինը սեփական նախաձեռնությամբ պատրաստել է Թոմբիլի անունով կատվի քանդակը՝ նրա դասական դիրքով եզրագծին ծույլ հենված վիճակում։ Այն տեղադրվել է հենց նույն վայրում։
Բացմանը ներկա եղել շուրջ 17.000 մարդ։ Շահինը հայտարարել է, որ քանդակը պատրաստել է բրոնզից, որպեսզի ապահովի նրա կայունությունը շրջակա միջավայրի վնասակար ազդեցությանը, հայտնում է BBC-ին։