Օրերս «Տաշիր Գրուպ»-ի նախագահ, աշխարհի ամենահարուստ հայ Սամվել Կարապետյանի կնոջ՝ Էթերի Կարապետյանի «Best» գեղեցկության և առողջության կենտրոնում շքեղ միջոցառում էր. գերմանացի հայտնի բժիշկ Միխաել Վեբերը Ռուսաստանում առաջին անգամ ներկայացրեց իր արտոնագրված տեխնոլոգիան՝ լազերային կաթիլային սարքը «Weberneedle®️ Combilaser» ապարատի վրա։
Նոր ապարատի շնորհանդեսը վարում էր հայտնի հաղորդավար Անդրեյ Մալախովը, ով վերջերս է հայրիկ դարձել։ Հյուրերի թվում էին Վիկտորիա Լոպիրյովան, Արթուր Ջանիբեկյանի կինը՝ Էլինա Ջանիբեկյանը, Գարիկ Մարտիրոսյանի կինը՝ Ժաննա Լևինան և այլոք։ Ներկա էին նաև Սամվել Կարապետյանի դուստր Տաթևիկ Կարապետյանն ու հարսները՝ վրացուհի Սալոմե Կինցուրաշվիլին և Լիլիթ Կարապետյանը։ Նշենք, որ «Best» առողջության և գեղեցկության կենտրոնը մասնաճյուղեր ունի Ռուսաստանի տարբեր քաղաքներում։
Wnews.am-ը ներկայացնում է միջոցառումից լուսանկարներ.
Սամվել Կարապետյանի կինն ու Անդրեյ Մալախովը
Սամվել Կարապետյանի հարսները Անդրեյ Մալախովի հետ
Վիկտորիա Լոպիրյովան և Անդրեյ Մալախովը
Ժաննա Լևինան և Էլինա Ջանիբեկյանը
Էթերի Կարապետյանը դստեր՝ Տաթևիկի հետ
wnews.am