Հայաստանը նոյեմբերի 22-ին վաղ առավոտից գտնվելու է հզոր ցիկլոնի ազդեցության գոտում
Advertisement 1000 x 90

Հայաստանը նոյեմբերի 22-ին վաղ առավոտից գտնվելու է հզոր ցիկլոնի ազդեցության գոտում

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 21-ին ժամը 13:00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են:

Նոյեմբերի 22-ին վաղ առավոտից Հայաստանը գտնվելու է հզոր ցիկլոնի ազդեցության գոտում։

Հանրապետության ողջ տարածքում սպասվում են տեղումներ. Շիրակում, Գեղարքունիքում, Արագածոտնի, Կոտայքի, Լոռու, Տավուշի, Վայոց Ձորի և Սյունիքի լեռնային բոլոր բնակավայերում` ձյան տեսքով։

Նշված հատվածներում սպասվում է նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, ճանապարհներին`
մերկասառույց։

Ելնելով սպասվող անբարենպաստ եղանակային պայմաններից` բոլոր վարորդներին հորդորում ենք նշված մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: