Մանկական Եվրատեսիլ 2017 երգի մրցույթի մասնակից երկրների վիճակահանությունը նոյեմբերի 20-ին կայացել է Թբիլիսիի ազգային խորհրդարանական գրադարանում միջոցառման բացման պաշտոնական արարողության ժամանակ, տեղեկացնում է Sputnik-ը:
Երգի մանկական տասնհինգերորդ ամենամյա մրցույթը նոյեմբերի 26-ին տեղի կունենա Թբիլիսիի Օլիմպիական պալատում:
Այս տարվա կարգախոսն է՝ «Վառ շողա»: Հայաստանը ներկայացնող Միշան 16 մասնակիցների թվում ելույթ կունենա չորրորդը: Շոուն կբացի Կիպրոսի ներկայացուցչուհի Նիկոլ Նիկոլաուն, իսկ այն կեզրափակի Իտալիայի ներկայացուցչուհի Մարիա Իսիդե Ֆիորեն: