Հոկտեմբերի 4-ին տեղի ունեցած 7-րդ տուրի բոլոր պարտիաներն ավարտվել են ոչ ոքի:
Նախորդ տուրում հոլանդացի Անիշ Գիրիին հաղթած Լևոն Արոնյանը սևերով խաղաց ադրբեջանցի Շաքրիյար Մամեդյարովի հետ: Կողմերը 40-րդ քայլում համաձայնեցին ոչ ոքի արդյունքի: Հայկական շախմատի առաջատարն ունի 4 միավոր և ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկի ու հնդիկ Վիշվանաթան Անանդի հետ բաժանում է 3-5-րդ տեղերը:
Միանձնյա առաջատարը ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչին է՝ 5 միավոր: