TMZ պորտալի փոխանցմամբ, Քիմ Քարդաշյանը վստահ է, որ հետ կստանա իր զարդերը։
TMZ աղբյորը նաև փոխանցում է, որ Քիմը Քանյե Ուեսթի հետ հիմա հանգստանում է Նյու Յորքի իր սուպերհսկվող բնակարանում, և մինչ ֆրանսիական ոստիկանությունը որոնում է հանցագործներին և երկուսին արդեն նույնականացրել է, Քիմն ինքը չի կասկածում, որ չարագործներին չի հաջողվի իրացնել գողոնը։
«Հանցագործները չեն կարողանա իրացնել մատանին։ Դա բացառիկ մատանի է և շատ նշաններ ու նույնականացման համարներ ունի, որոնց շնորհիվ հնարավոր կլինի պարզել, թե ոսկերիչներից ով և որտեղ է գնել կամ վաճառել այն։ Ադամանդների վրա կան համարներ, ու մատանին չի կարող սեւ շուկայում հայտնվել, առանց կասկածներ առաջացնելու։ Բոլոր նրանք, ովքեր կփորձեն վաճառել մատանին, կհայտնվեն ոստիկանության տեսադաշտում»,- լրագրողներին հայտնել է Քիմ Քարդաշյանը։
Ամերիկյան The Gemological Institute of America հեմոլոգիական կենտրոնը իր կողմից հայտարարել է, որ ադամանդներից յուրաքանչյուրի վրա կա միկրոսկոպիկ համար, որը լազերով է գրված։
Ադամանդները իրացնելու միակ հնարավոր տարբերակն այն է, որ չարագործները քարը կարող են մանր մասերի բաժանել և մաս-մաս վաճառել։