Փորձում եմ հնարավորինս կարոտս առնել. Անի Դաշյան. life.panorama.am
Advertisement 1000 x 90

Փորձում եմ հնարավորինս կարոտս առնել. Անի Դաշյան. life.panorama.am

Հաղորդավարուհի Անի Դաշյանն, ով ամուսնությունից հետո բնակվում է Մոսկվայում, այս օրերին Երևանում է: Life.panorama.am-ին Անին պատմել է վեադառնալու պատճառների, ինչպես նաև երևանյան օրերի մասին:

«Ընդամենը երեք օր առաջ ենք եկել հայրենիք: Ցավոք, այս անգամ շատ կարճ կմնանք` ընդամենը մեկ շաբաթ»,- նշեց Անին ու շարունակեց.

«Վերադարձի համար կոնկրետ պատճառ չկա, պարզապես որոշեցինք թեկուզև կարճ ժամանակով, բայց վայելել հարազատներիս ներկայությունն ու երևանյան ջերմ ու արևոտ աշունը»:

Անին որդու հետ է եկել, ամուսինը աշխատանքի պատճառով չի կարողացել միանալ ընտանիքին: Հաղորդավարուհին պատմեց, որ Երևան վերադառնալուն պես առաջին քայլերը տարել են հարազատ աշխատավայր:

«Ինչպես ամեն անգամ, այս անգամ ևս անմիջապես քայլերս տարան իմ սիրելի աշխատավայր: Իսկ առհասարակ, շատ եմ սիրում պարզապես քայլել հարազատ փողոցներով, ու վայելել ինձ համար անփոխարինելու մարդու` մամայիս և ինձ համար անփոխարինելի քաղաքի` Երևանի ներկայությունը»,- պատմեց Անին:

Ա. Դաշյանն ու որդին սեպտեմբերի 1-ին էին մեկնել Մոսկվա: Երկու ամսվա բացակայությունից հետո փոքրիկ Ռոբերտը շատ հեշտությամբ է կրկին հարմարվել նոր վայրին ու մարդկանց:

«Բալիկս շատ հեշտ է ինտեգրվում թե եղանակին, և թե մարդկանց: Ռոբերտը շատ մարդասեր ու մարդամոտ երեխա է: Մոսկվայում մենակ ենք` մեր ընտանիքով, և երբ գալիս է Երևան ու շրջապատվում է հարազատներով, տարերքի մեջ է ընկնում, ուրախանում է և իր պահվածքով արտահայտում իր երջանկությունը»,- նկատեց մեր զրուցակիցը:

Անի Դաշյանը Երևանում լինելու օրերին փորձում է հնարավորինս շատ ժամանակ անցկացնել հարազատների հետ:

«Հիմա աշխատում եմ շատ լինել հարազատներիս հետ: Ժամանակիս մեծ մասը տրամադրում եմ հաճելի հանդիպումներին, այցելում եմ ինձ համար հարազատ վայրեր: Մի խոսքով` փորձում եմ հնարավորինս կարոտս առնել, բայց, ավաղ, ոչ մի անգամ չի ստացվում այդ առումով մինչև վերջ հագենալ»,- ավարտեց հաղորդավարուհին:

life.panorama.am



Նման նյութեր