Եթե կարծում են, թե սա PR է, ապա շատ կուզեմ նման PR-ներ իմ կյանքում շատ լինեն. Վարդան Սարգսյանն` իրեն քննադատողներին
Advertisement 1000 x 90

Եթե կարծում են, թե սա PR է, ապա շատ կուզեմ նման PR-ներ իմ կյանքում շատ լինեն. Վարդան Սարգսյանն` իրեն քննադատողներին

Երգիչ Վարդան Սարգսյանը հայտնվել է քննադատությունների կիզակետում: Վարդանը վերջերս թողարկեց իր` «Աղջիկները շատ տարբեր են» տեսահոլովակը, որտեղ նկարահանվել է «Մերժվածը» հնդկական հեռուստասերիալից հայտնի Տապասիան` հնդիկ դերասանուի Ռաշամի Դեսայինի հետ: Հարցազրույցներից մեկում Վարդանը նշել էր, թե Ռաշամի Դեսայինի հետ ընկերական հարաբերություններից   մի փոքր էլ ավել մտերմություն ունի։ Այնուհետ նշել էր, որ դեռ իր ու Տապասիայի համագործակցությունը շարունակություն է ունենալու։ Վարդանի հայտարարությունները համացանցում տարածված նյութի հեղինակի կարծիքով` մեծամիտ են հնչում, հատկապես, որ հնդիկ դերասանուհին ընդամենը մի քանի վայրկյան է հայտնվել երգչի տեսահոլովակում:

«Երգիչը հզոր PR արեց, թե իր տեսահոլովակում նկարահանվել է մեր երկրում արդեն իսկ սիրված աստղը, բայց, երբ եղավ տեսահոլովակի պրեմիերան, բոլորս ականատես եղանք, որ դերասանուհին մի պահ է երևում ու մի հատ ժպտում է ու ամեն ինչը «փուչիկ էր» ու ոչ իրականությունը։  Հիմա էլ Վարդանը ասումա, որ նրա հետ ոչ միայն լավ ընկերներ են, այլ մի քայլ էլ ավել։ Ինչպես ժամանակին էին ասում՝ «Քանի Կոլխոզից մարդ չկա, կարաս գլուխ գովաս»: Այ տենց էլ մեր Վարդաննա անում… Մենք չենք ստուգի իր խոսքերի իսկությունը, դրա համար էլ ինքը ինչ կարում է, ասում է»,- նշվում է նյութում:

Life.panorama.am-ը թեմայի շուրջ խոսեց Վարդան Սարգսյանի հետ: Մեզ հետ զրույցում երգիչը նշեց, որ իրեն չեն մտահոգում նման խոսակցությունները:

«Չգիտեմ` ինչու են բոլորը խորանում այդ հարցի շուրջ` PR եմ ապահովել, թե ոչ: Սա սիրուն աշխատանք է և հայկական տեսահոլովակում հնդիկ հայտնի դերասանուհի է նկարվել: Հիմա դա PR-ի համար է արվել, թե ոչ, դա հարցի մյուս` ոչ կարևոր կողմն է: Ինձ համար էական չէ վարկանիշը, ես կարևորում եմ լավ աշխատանքը: Մարդիկ քննադատելուց առաջ կարող են ուրախ լինել, որ կարողացել եմ նման բան անել: Ամեն դեպքում, եթե անգամ մտածում են, թե Ռաշամիի անունը տալով PR եմ արել, թող այդպես մտածեն, ամոթ կլիներ, եթե ասեի, որ նա նկարահանվել է իմ տեսահոլովակում, բայց իրականում նկարված չլիներ: Ինձ հիմա լրիվ մեկ է, թե մարդիկ ինչ են չարախոսում: Եթե մարդիկ հետաքրքրվեն, թե ով է Ռաշամին և ինչ հոնորարներ է վերցնում, կհասկանան, որ իսկապես մեծ աշխատանք է կատարվել: Եթե կարծում են, թե սա PR է, ապա կասեմ, որ շատ կուզեմ նման PR-ներ իմ կյանքում շատ լինեն, օրինակ` վատ չէր լինի, եթե մեկ այլ ավելի հայտնի աշխարհահռչակ աստղ հայտնվեր իմ տեսահոլովակում»,- նշեց նա:

Անդրադառնալով նյութում տեղ գտած հայտարարությանը, որ Վարդանի խոսքերը ճշտելը դժվար կլինի և այդ պատճառով երգիչը ինչ ցանկանա, դա էլ կասի, պատասխանեց.

«Չեմ ուզում մեկնաբանել: Եթե տվյալ հեղինակը կարող է, թող գրի Ռաշամիին, կրկնում եմ` ինձ, անկեղծ, մեկ է, թե ինչ հիմա կխոսեն այդ մասով: Ես ու Ռաշամին լավ հարաբերություններ ունենք, եթե այդպես չլիներ, նա չէր հայտնվի իմ տեսահոլովակում»:

life.panorama.am



Նման նյութեր