Ինչպես հայտնի դարձավ նախորդ շաբաթ, Apple ընկերությունն իր մյուս սմարթֆոններում նախատեսում է հրաժարվել Qualcomm-ից՝ նախապատվությունը տալով Intel-ին: Ու չնայած Qualcomm-ն արդեն իսկ հայտնել է մոբայլ սարքավորումների համար 5G մոդեմներ թողարկելու մասին, Intel-ը չի պատրաստվում զիջել իր մրցակցին:
Հայտնի վերլուծաբան Մին-Չի Կուոն հայտնել է, որ հավանական է՝ Intel-ն իր վրա վերցնի iPhone X և iPhone 8 սմարթֆոնների հետագա սերունդների չիպերի արտադրության 70-80 տոկոսը: Չիպերի մյուս մասը կպատրաստի մեկ ուրիշ ընկերություն, օրինակ՝ նույն Qualcomm-ը:
Հավանական է, որ դեռ վաղ է կանխատեսելը, որ Snapdragon X20-ը կգերազանցի Intel XMM 7560-ին: Սա՝ հատկապես այն դեպքում, երբ երկու սարքավորումներն էլ հրաշալի են թվում:
KGI-ի հայտնի վերուծաբանը նաև նշել է, որ հաջորդ սերնդի iPhone-ներից մեկը կունենա 2 քարտի հնարավորություն: Երկու քարտերն էլ կունենան բարձր հասանելիություն:
Սիրարփի Աղաբաբյան