ԱՄՆ-ն հաճախ է մերժում հայերին վիզայի տրամադրման հարցում
Advertisement 1000 x 90

ԱՄՆ-ն հաճախ է մերժում հայերին վիզայի տրամադրման հարցում

ԱՄՆ-ն մերժում է և չի տրամադրում ոչ իմիգրացիոն վիզաներ դիմած հայերի ավելի քան 50%–ին։ Նման տվյալներ են ներկայացված ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական զեկույցում, որը վերաբերում է 2017 թ.-ին օտարերկրյա քաղաքացիներին ոչ իմիգրացիոն վիզաների տրամադրման մերժումների քանակին։

Զեկույցում նշվում է, որ Հայաստանից դիմածների 51,87%–ը մերժում է ստանում։ 2016 թ.–ի ցուցանիշի համեմատ` մերժումների թիվն ավելացել է 5,99%–ով։

Հայաստանի հարևան երկրների մոտ հետևյալ ցուցանիշներն են. Վրաստան` 61,09% (1,73%–ի նվազում), Ադրբեջան` 27,63% (12,8%–ի աճ), Իրան` 58,66% (13,64%–ի աճ), Թուրքիա` 17,86% (4,24%–ի աճ)։

2,32%–ով ավելացել է Ռուսաստանից մերժումների թիվը` հասնելով 11,61%–ի։

2017 թ.–ին ԱՄՆ–ի համար առավել ցանկալի հյուրերի ցանկում էին Անդորրայի, Լիխտենշտեյնի, Մոնակոյի և Սան Մարինոյի բնակիչները, ովքեր որևէ մերժում չեն ստացել։ Նրանց են հետևում Կիպրոսը (1.69%), Արգենտինան (1.79%), Ուրուգվայը (3.19%), Հոնկոնգը (3.45%) և Օմանը (3.46%)։

Միաժամանակ ԱՄՆ–ում չեն սպասում հյուրերի Միկրոնեզիայի դաշնային նահանգներից և Արևմտյան Սահարայից (100% մերժում)։

finagent.am