KFC-ի թողարկած վրանը պաշտպանոմ է Համացանցից
Advertisement 1000 x 90

KFC-ի թողարկած վրանը պաշտպանոմ է Համացանցից

Միացյալ Նահանգների KFC արագ սննդի ռեստորանների ցանցը վաճառքի է հանել գործվածքից պատրաստված տուրիստական վրաններ՝ Ֆարադեյի վահանով:

Նոյեմբերի 21-ին այս մասին հայտնել է HighSnobiety-ը:

Սարքը ներս չի թողնում էլեկտրամագնիսական ալիքներ, ինչը բոլորին, ովքեր կմտնեն այնտեղ, հարկադրում է հրաժարվել Համացանցից և սմարթֆոնից: Մոխրագույն վրանը զարդարված է գնդապետ Սանդերսի ֆիգուրով, որը պատսպարանն առնում է թևերի մեջ:

Վրանի արժեքի և գնման հնարավորությունների վերաբերյալ տեղեկատվություն առայժմ չկա:

Ֆարադեյի վահանը կամ վանդակը սարք է, որը 1836 թվականին ստեղծել է անգլիացի ֆիզիկոս և քիմիկոս Մայքլ Ֆարադեյը՝ արտաքին էլեկտրամագնիսական դաշտերից սարքերն էկրանավորելու համար: