Կարեն Հովհաննիսյանի նախօրեին արված գրառումը Մերձավոր Արևելքում տեղի ունեցած իրադարձությունների մասին. «Քիչ առաջ Իրաքի դաշնային դատարանը սեպտեմբերի 25-ին Իրաքյան Քրդստանում անցկացված հանրաքվեն և նրա արդյունքները ճանաչեց հակաօրինական : Դաշնային դատարանի մամլո խոսնակ Էյաս Սամուկը հայտնեց.
« Սեպտեմբերի 25-ին Իրաքյան Քրդստանի տարածաշրջանում անցկացված անկախության հանրաքվեն հակաօրինական է, ինչպես նաև հակաօրինական է նրա արդյունքները: Իրաքի տարածքային ամբողջության դեմ ուղղված հակաօրինական, հակասհամնադրական այս գործողությունը արգելվում է Իրաքի Սահմանադրությամբ և Իրաքի քրեական օրենսգրքով նախատեսված է պատիժ այս հակաօրինական գործողության համար»:
Քրդական կառավարությունը արձագանքել է այս որոշմանը, ասելով.« Մենք հարգում ենք դատարանի այս որոշումը»»: