Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր և նախկին վարչապետ միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին մեկ միլիարդ եվրո է փոխանցել Քութաիսիում համալսարանական համալիրի կառուցման համար: Այդ մասին հայտնի է դարձել վերջինիս Facebook-ի պաշտոնական էջից:
Քութաիսիում արդեն սկսվել են շինարարական աշխատանքների նախապատրաստությունը: Համալսարանի կառուցումը կավարտվի 2019 թվականին: Նոր համալսարանի համար կկառուցվի համալիր 140 հեկտար տարածքում: Համալսարանը նախատեսված է 60 հազար ուսանողների համար, և ուսանողների առաջին հոսքը համալսարանը կընդունի արդեն 2019 թվականին: Նախագծի զարգացմանը կօգնեն Մյունխենի տեխնիկական համալսարանի մասնագետները: