Ելենա Դվորյաշինայի Facebook-յան գրառումը. «Հրապարակում եմ այս զարհուրելի տեսարանը. չինացիների կողմից յուրացված և բնաջնջած սիբիրյան անտառներն են: Ահռելի ծավալներ են: Հաշիվը անցնում է միլիոնավոր հեկտարները: Փոխվում է կլիման, հետևանքները ոչ մեկին չեն հուզում: Սարսափելին այս քոմենթն է. «Մի քանի տարի առաջ զրուցում էի մի օդաչուի հետ, ասում էր՝ Սիբիրում կան տարածքներ, որոնց վրայով կարելի է կես օր թռչել և հատված ծառերի քոթուկներ տեսնել: Այդտեղ տայգա է եղել: Փայտը գնում է Չինաստան»:
Այսօրվա ռուսական զոմբոարկղերում նման կադրեր ցույց չեն տալիս: Ողջ Սիբիրը և Հեռավոր Արևելքը չինացիների տիրապետության տակ է: Նրանց քամելու մեթոդը՝ լուռ էքսպանսիան է: Գալիս են, ամուսնանում են ռուս կանանց հետ, բիզնես հիմնում, գործ սկսում և, ահա հետևանքները: Տայգան բնաջնջվում է, իսկ իշխանությունների վեջը չէ, թե ինչ են անում իրենց երկրի հետ, փողը ժամանակին տալիս են և վերջ: Կենդանական աշխարհի մասին էլ կարելի է չգրել… կենդանի շունչ չեն թողել, բնաջնջում են, ինչ է թե իրենց չինական ավանդական բժշկությունը չմնա առանց արջի ճարպի կամ թաթի»: