Էրիկ Կարապետյանի հետ մեր նոր զրույցի առիթն օրերս թողարկված «Իմ աշխարհ եկ» երգի տեսահոլովակն է: BRAVO.am-ի հետ զրույցում երգիչն անկեղծացավ, որ երկար ժամանակ փորձում էին երգը հեռացնել տարբեր հարթակներից, որպեսզի նորություն լիներ ու առաջին անգամ հնչեր տեսահոլովակում, ինչն այնքան էլ չի հաջողվել: «Փորձում էինք երգը գաղտնի պահել, որպեսզի պրեմիերա լիներ, բայց մարդիկ հասցրել էին իրար ուղարկել, տարածել: Իհարկե, ի ուրախություն ինձ է, որ երգն արդեն հասցրել է սիրվել: Շատ դեպքեր են լինում, երբ գումար ես ծախսում, գեղեցիկ տեսահոլովակ ես նկարահանում, բայց երգն այդպես էլ մնում է իր տեղում: Սա փաստորեն այդ դեպքերից չէ: Շատ շնորհակալ եմ նրանց, ովքեր սիրել են մեր նոր աշխատանքը: Վստահ եմ՝ ովքեր դեռ չեն հասցրել լսել, նրանց նույնպես դուր կգա»,- ասաց նա:
Ավելի մանրամասն՝ bravo.am կայքում