«Գովազդ առանց սահմանների». Երևանի արտաքին գովազդի փառատոնի շրջանակում համաժողով է անցկացվել
Advertisement 1000 x 90

«Գովազդ առանց սահմանների». Երևանի արտաքին գովազդի փառատոնի շրջանակում համաժողով է անցկացվել

Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ մայրաքաղաքում անցկացող Երևանի արտաքին գովազդի 2-րդ փառատոնի շրջանակում կազմակերպվել է «Գովազդ՝ առանց սահմանների» խորագրով համաժողովը: Միջոցառմանը մասնակցել են գովազդային կազմակերպությունների, ինչպես նաև հեռահաղորդակցության ոլորտի ներկայացուցիչներ, ուսանողներ: Այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանը, ողջունելով համաժողովի մասնակիցներին, ընդգծել է, որ միջոցառումը հնարավորություն է ընձեռում ծանոթանալու գովազդային լավագույն արշավներին, դրանց ստեղծմանն ու իրականացմանը:

Համաժողովի ընթացքում միջազգային և տեղական փորձագետները ներկայացրել են արտաքին գովազդի էվոլյուցիան, խոսել նաև նրա կարգավիճակի, կրեատիվության, գովազդի համաշխարհային և տեղական շուկայի միտումների ու զարգացումների մասին:

Միջոցառմանը մասնագիտական քննարկումներ են անցկացրել միջազգային ճանաչված՝ Saatchi&Saatchi, Standard Vision, Jung von Mat, IKRA գովազդային գործակալությունների արտ-տնօրենները: Փորձագետները պատասխանել են նաև համաժողովի մասնակիցներին հետաքրքրող հարցերին: