ԱՄՆ-ի Ֆլորիդայի նահանգում մոտավորապես 1,8 մետր երկարությամբ կոկորդիլոս են նկատել: Տեսանյութում ներկայացված են ականատեսների կադրերը: Պարապ մարդկանց բազմությունը տեսագրում և լուսանկարում էր հսկայական սողունին Ֆլորիդայի լողափին՝
դրա հետ մեկտեղ տեղի ունեցածը հեռարձակելով սոցցանցերում: «Երբեք կոկորդիլոս չեմ տեսել լողափին, խենթանալու բան է: Մենք դա տեսել ենք Facebook-ի ուղիղ եթերում և երեխաներին բերել եմ, որպեսզի անձամբ դա վկայեն»,-հայտնել է ականատեսներից մեկը:
«Առաջ մենք անհանգստանում էինք շնաձկների պատճառով, այժմ անհանգստանում ենք լողափին հայտնվող կոկորդիլոսների պատճառով: Գժվել կարելի է»,-ասել է մյուս ականատեսը: Բնապահպանական ծառայության աշխատակիցներին մի քանի ժամ է պահանջվել կոկորդիլոսին բռնելու համար: Այնուհետև գիշատչին տեղափոխել են անվտանգ վայր: