
ՀՀ Կենտրոնական բանկը ներկայացրել է շրջանառության մեջ ներդրվելիք երրորդ սերնդի թղթադրամների էսքիզները։ Նոր թղթադրամները շրջանառության մեջ կդրվեն 2018 թվականին։ Նոր 1000-դրամանոցը նվիրված է լինելու Պարույր Սևակին: 2000-դրամանոցը՝ շախմատիստ Տիգրան Պետրոսյանին: 5000-դրամանոցը՝ Վիլյամ Սարոյանին, 10․000-դրամանոցը՝ Կոմիտասին, 20․000-դրամանոցը՝ Հովհաննես Այվազովսկուն, 50․000-դրամանոցը՝ Գրիգոր Լուսավորչին: 100․000-դրամանոցներ այլևս չեն թողարկվի: