Շախմատի աշխարհի գործող գավաթակիր Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց Գրան Պրիի 6-րդ տուրում:
Իսպանական Պալմա դե Մալյորկայում շարունակվում է ՖԻԴԵ-ի տարվա վերջին Գրան Պրիին: Արոնյանը 6-րդ տուրում մրցում էր Պյոտոր Սվիդլերի հետ: Գրոսմայստերները կիսել են միավորը: Մյուս պարտիաները դեռևս շարունակվում են:
«Գրան պրիի» առաջին և երկրորդ հորիզոնականները զբաղեցրած շախմատիստներն իրավունք կստանան մասնակցելու աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարին: 3 փուլից հետո ընդհանուր հաշվարկը գլխավորում է 340 միավոր վաստակած Շահրիյար Մամեդյարովը, 336,4 միավորով երկրորդ հորիզոնականում է Ալեքսանդր Գրիշչուկը:
Այս շախմատիստներն արդեն ավարտել են իրենց ելույթները «Գրան պրիի» խաղարկությունում:
Թեյմուրազ Ռաջաբովը (241,4) 3-րդ տեղում է, Դին Լիժենը(240)՝ 4-րդ, իսկ Մաքսիմ Վաշիե-Լագրավը (211.4) եզրափակում է լավագույն հնգյակը:
Այժմ հայտնի են հավակնորդների մրցաշարի 4 մասնակիցների անունները՝ Լևոն Արոնյան, Դին Լիժեն, Սերգեյ Կարյակին և Վլադիմիր Կրամնիկ: