ՈւԵՖԱ. Հենրիխ Մխիթարյանը` Եվրոպայի 50 լավագույն ֆուտբոլիստների թվում (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

ՈւԵՖԱ. Հենրիխ Մխիթարյանը` Եվրոպայի 50 լավագույն ֆուտբոլիստների թվում

ՈւԵՖԱ-ն իր պաշտոնական կայքում ներկայացրել է այն ֆուտբոլիստների ցանկը, ովքեր հավակնում են ընդգրկվել 2017 թվականի խորհրդանշական հավաքականում:

Հավակնորդների թվում է նաև Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը. բոլոր թեկնածուները` ստորև.

Դարպասապահներ. Ջանլուիջի Բուֆոն («Յուվենտուս»), Կեյլոր Նավաս («Ռեալ»), Մանուել Նոյեր («Բավարիա»), Յան Օբլակ («Աթլետիկո»), Դավիդ դե Խեա («Մանչեսթեր Յունայթեդ»),

Պաշտպաններ. Դանի Ալվես, Թոմաս Մենյե (երկուսն էլ` ՊՍԺ), Լեոնարդո Բոնուչի («Միլան»), Անտոնիո Վալենսիա («Մանչեսթեր Յունայթեդ»), Կամիլ Գլիկ («Մոնակո»), Դիեգո Գոդին («Աթլետիկո»), Դանիել Կարվախալ, Մարսելո, Սերխիո Ռամոս (բոլորը` «Ռեալ»), Ջոշուա Կիմիխ («Բավարիա»), Ջորջիո Կյելինի, Ալեքս Սանդրո (երկուսն էլ` «Յուվենտուս»), Բենջամին Մենդի («Մանչեսթեր Սիթի»), Ժերար Պիկե («Բարսելոնա»), Դավինսոն Սանչես («Տոտենհեմ»),

Կիսապաշտպաններ. Էդեն Ազար («Չելսի»), Դելե Ալի, Քրիստիան Էրիքսեն (երկուսն էլ` «Տոտենհեմ»), Մարկո Ասենսիո, Իսկո, Կառլոս Կազեմիրո, Տոնի Կրոս, Լուկա Մոդրիչ (բոլորը` «Ռեալ»), Անդրես Ինյեստա («Բարսելոնա»), Հենրիխ Մխիթարյան, Պոլ Պոգբա (երկուսն էլ` «Մանչեսթեր Յունայթեդ»), Սաուլ Նյիգես («Աթլետիկո»), Միրալեմ Պյանիչ («Յուվենտուս»), Ֆաբինյո («Մոնակո»), Քևին դե Բրույնե («Մանչեսթեր Սիթի»),

Հարձակվողներ. Սերխիո Ագուերո («Մանչեսթեր Սիթի»),Կարիմ Բենզեմա, Կրիշտիանու Ռոնալդուն (երկուսն էլ` «Ռեալ»), Անտուան Գրիզման («Աթլետիկո»), Պաուլո Դիբալա («Յուվենտուս»), Էդինսոն Կավանի, Կիլիան Մբապե, Նեյմար (բոլորը`ՊՍԺ), Հարի Քեյն («Տոտենհեմ»), Ռոբերտ Լևանդովսկի («Բավարիա»), Լիոնել Մեսսի, Լուիս Սուարես (երկուսն էլ` «Բարսելոնա»), Դրիս Մերտենս («Նապոլի»), Պյեր-Էմերիկ Օբամեյանգ («Բորուսիա Դ.»), Ռադամել Ֆալկաո («Մոնակո»):