
Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն դուբլի հեղինակ է դարձել Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրում կայացած ԱՊՕԷԼ-ի հետ խաղում:
Այս խաղից հետո պորտուգալացին իր գոլերի քանակը Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկությունում հասցրեց 8-ի: Ինչպես հայտնում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը, «սերուցքայինների» հարձակվողն այս առաջնությունում ավելի շատ է արդյունքի հասել, քան կատալոնական «Բարսելոնան»: Էրնեստո Վալվերդեի թիմն իր ակիտվում ունի 7 խփած գնդակ:
Հիշեցնենք, որ ԱՊՕԷԼ-«Ռեալ Մադրիդ» հանդիպումն ավարտվել է 0:6 հաշվով:
armsport.am