Որքա՞ն է միջին աշխատավարձը Հայաստանում
Advertisement 1000 x 90

Որքա՞ն է միջին աշխատավարձը Հայաստանում

Հայաստանում աշխատողների միջին ամսական անվանական աշխատավարձը կազմում է 189,9 հազար դրամ: Վերջին ամիսներին մասնավոր հատվածում աշխատողների միջին աշխատավարձի ցուցանիշը կազմել է 226,4 հազար դրամ, իսկ պետական համակարգում աշխատողներինը՝ 159,5 հազար դրամ:

Ազգային Վիճակագրական Ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ ընթացիկ տարվա հունվար-հոկտեմբեր ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, մեր երկրում գրանցվել է միջին ամսական անվանական աշխատավարձի 2.6% աճ, ընդ որում՝ աճը պայմանավորված է եղել մասնավոր հատվածում աշխատավարձերի ավելացմամբ: Այսպես, հաշվետու 10 ամսում մասնավոր հատվածում աշխատավարձի աճը կազմել է 3.6%, իսկ պետական հատվածում ցուցանիշը պահպանվել է նույն մակարդակում:

Հայաստանում միջին աշխատավարձն ամենաբարձրը Սյունիքի մարզում է, իսկ ամենացածրը՝ Արագածոտնի մարզում: Ամենաբարձր աշխատավարձը ստանում են ֆինանսաբանկային, տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների ոլորտների մասնագետները:

finagent.am