«Ես» երիտասարդական ժամանացային ամսագրի, մոդելի կարիերայի, Գ երմանիայում ուսանելու, կյանքում կատարած ճակատագրական քայլերի և հայրենիքից հեռու գտնվելու մասին Yelaket.am-ը զրուցել է Անի Քոչարի հետ:
– Մոդելի Ձեր կարիերան ավարտված եք համարո՞ւմ:
– Այս կյանքում որևէ բան ավարտված չեմ համարում, քանի դեռ կամ, որևէ բան չեմ բացառում: Հետաքրքիր առաջարկների դեպքում, սիրով կներկայանամ կրկին այդ դերում: Մեր օրերում ամեն բան այլ կերպ է, կարող ես անգամ մինչև խոր ծերություն զբաղվել այդ մասնագիտությամբ, եթե կերպարդ որևէ դերի, ցուցադրության, ապրանքանիշի կամ նկարահանման համար անհրաժեշտ է և համապատասխան: Սիրով, ես շատ սիրում եմ այդ աշխատանքը, և անկեղծ ասած, շաաատ կարոտել եմ:
– Երբ կարդում էի Ձեր խմբագրականները, հասկացա, որ ընթերցասեր եք: Ըստ Ձեզ՝ ո՞ր գրքերն են ձևավորում մարդու տեսակը:
– Ընթերցասեր եմ, կարդում եմ ամեն բան ինչ անցնում է ձեռքիս տակով` ամսագիր, թերթ, գիրք: Սակայն մեր օրերում ավելի թվայնացված տարբերակով եմ ամեն բան կարդում, քան տպագիր, լրահոսին էլ հետևում եմ ինտերնետում: Այդպես առավել օպերատիվ, արագ և մատչելի տարբերակ է, բայց և կարդալու կուլտուրան բոլորովին այլ է: Կարծում եմ` յուրաքանչյուր գիրք էլ իր հետքն է թողնում, մտահորիզոնի և աշխարհայացքի վրա ազդում: Կարդալը շատ կարևոր է, անկախ նրանից, թե ով ես մասնագիտությամբ և ինչով ես զբաղվում: Տեղեկացված, կարդացած, զարգացած մարդը հետաքրքիր է ինձ. վերջերս տգետ մարդիկ սկսել են մի տեսակ նյարդերիս վրա ազդել:
Ամբողջությամբ՝ yelaket.am