«Ես չէի սպասում, որ իմ հանդեպ վերաբերմունքն այդպիսին է». Արմինկա. life.tert.am
Advertisement 1000 x 90

«Ես չէի սպասում, որ իմ հանդեպ վերաբերմունքն այդպիսին է». Արմինկա. life.tert.am

Երգչուհի Արմինկան մոտ մեկ տարի առաջ ընտանիքի հետ տեղափոխվեց ԱՄՆ։ Այս ընթացքում նա նոր աշխատանքներ չէր ներկայացնում, իսկ որպես դիզայներ ունեցած ցուցադրությունների, կորպորատիվներին մասնակցելու մասին չէր խոսում։ Նոյեմբերի 28–ին երգչուհին պրեմիերա ունի. նա և Նորոն կներկայացնեն իրենց զուգերգը «Սեր ու տարիներ» երգի հիման վրա։

ԱՄՆ տեղափոխվելուց 1 տարի անց Արմինկան իր առաջին հարցազրույցը վստահել է  Tert.am Life–ին։

Զուգերգի մասին

«Նորոն առաջարկեց զուգերգ անել։ Ես իրեն միշտ հավանել եմ  որպես երգիչ, սիրով համաձայնեցի։ Վաղուց ոչինչ չէի արել, արդեն ծրագրեր ունեի նոր երգերի անդրադառնալու, սակայն որոշեցի Լոս Անջելեսի մեր համայնքում առաջին քայլս զուգերգով անել։ Ինձ համար առաջնայինն այն է,որ համայնքն իմանա, որ ես արդեն այստեղ եմ ապրում և ստեղծագործում։ Սա նրանց ներկայանալու իմ առաջին քայլն է, այցեքարտս`որպես  համայնքի երգչուհի։ Երգը բավականին գեղեցիկ է ստացվել։ Երկար ենք ընտրել ու աշխատել այս երգի վրա։ Հավատում եմ, որ պիտի շատ սիրվի, որովհետև թե՛ երաժշտությունը, թե՛ տեքստը շատ գեղեցիկ են»,– ասաց երգչուհին։

Օվկիանոսից այն կողմ էլ Արմինկան ու Նորոն համագործակցել են հարազատ մարդկանց հետ։ Երաժշտության հեղինակը Ռիչարդ Մադլենյանն է, խոսքերը գրել է Ավետ Բարսեղյանը, գործիքավորումն արել է Artur & Bina Production–ը։ Տեսահոլովակի ռեժիսորը Արթուր Մանուկյանն է, օպերատորը` Գևորգ Ճուղուլյանը։

«Երգը հասուն` երկար տարիների պատմություն ունեցող  սիրո մասին է։ Սյուժետային գիծը պատմում է այն մասին, որ մարդիկ շատ երկար են միասին, տարիների ընթացքում ինչ–որ բաներ են լինում։ Կոնկրետ այս դեպքում տղամարդու կյանքում կա մեկ ուրիշը, սակայն հարաբերություններն այնքան հավասարակշռված են, որ իրենք պատրաստ են միշտ սիրել, ներել  և հաղթահարել ամեն բան` նորից միասին լինելու համար»,– պատմեց երգչուհին։

Երգչուհին, որ իր քայլերն է անում նաև որպես դիզայներ, ինքն է զբաղվել իր ոճով, վարսահարդարումը, ինչպես միշտ, վստահել է քրոջը` Լուսինեին, դիմահարդարումն արել է Ագնեսան։

ԱՄՆ մեկնելուց հետո Արմինկան առաջին անգամ է վերադառնում երգարվեստ։ Տեսահոլովակի շնորհանդեսն ԱՄՆ–ում կազդարարվի երեկույթով։ Երգչուհին հայտնեց, որ երեկույթին ներկա են լինելու մի շարք հայտնի մարդիկ, կազմակերպչական մասը ստանձնել է Նորոն։

Ամբողջությամբ՝ life.tert.am



Նման նյութեր