Վախճանվել է ջազային երաժիշտ Ջոն Հենդրիքսը
Advertisement 1000 x 90

Վախճանվել է ջազային երաժիշտ Ջոն Հենդրիքսը

Նոյեմբերի 22-ին 96 տարեկան հասակում Նյու Յորքի Մանհեթենի շրջանի հիվանդանոցում մահացել է ջազային կատարող և երգերի հեղինակ Ջոն Հենդրիքսը, որը հայտնի է իր իմպրովիզացիոն հմտություններով և վոկալիզի ժանրում իր աշխատանքով: Երաժշտի վախճանվելու վերաբերյալ տեղեկատվությունը հաստատել է նրա դուստրը:

Այդ մասին հայտնել է The New York Times թերթը: Ջոն Հենդրիքսը ճանաչում է ստացել 1950-ական թվականներին Lambert, Hendricks & Ross վոկալ տրիոյի կազմում, որտեղ նա հանդես էր գալիս Դեյվ Լամբերտի և Էննի Ռոսսի հետ:

1964 թվականին խմբի կազմացրվելուց հետո երգիչը կարիերան շարունակել է որպես մենակատար, ինչպես նաև համատեղ աշխատել այլ խոշոր
ջազային խմբերի ու կատարողների հետ: