ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի Facebook-յան հրապարակումը:
«Իրանի գործընկերների հետ հանդիպման ընթացքում նշել եմ, որ ընթացիկ տարում Հայաստանից Իրան արտահանումն աճել է 9 տոկոսով, և այդ ցուցանիշը մեծացնելու համար առկա է լուրջ ներուժ: Երկուստեք կարևորել ենք էներգետիկ ոլորտում փոխշահավետ ծրագրերի իրականացումը, Մեղրիի ազատ տնտեսական գոտու գործարկումը, արտահանող և ներմուծող համատեղ ընկերության ստեղծումը»: