Մագնատի դուստրը փորձել է ժառանգությունը ժամանակից շուտ ստանալ և 19 մլն դոլար է կորցրել (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Մագնատի դուստրը փորձել է ժառանգությունը ժամանակից շուտ ստանալ և 19 մլն դոլար է կորցրել

Ավստրալացի մագնատ Մայքլ Ուրայթի կարողությունը գնահատվում է ավելի քան 1 մլրդ դոլար, 2012 թ. նրա մահից հետո նրա հարստության ժառանգորդներն են մնացել 2 դուստրերն առաջին ամուսնություններից՝ Լեոնի Բալդոքը և Ալեքսանդրա Բերթը, արտամուսնական կապից ծնված աղջիկը՝ Օլիվիա Մեդը: Այս մասին հայտնում է Daily Mail-ը:

Լեոնի Բալդոքը և Ալեքսանդրա Բերթը ստացել են 400-ական մլն դոլար ժառանգություն:

22-ամյա ամենաերիտասարդ ժառանգորդուհի Օլիվիա Մեդը դժգոհ է մնացել իրեն 30 տարեկանից հետո խոստացված 25 մլն դոլարից: Նա փողն անմիջապես է պահանջել: Ի վերջո, մնացել է կոտրած տաշտակի առաջ:

Դատավոր Մայքլ Բուսը, գնահատելով երիտասարդ ժառանգորդուհու պահանջները, դրանք անվանել է «պարզապես հիմար»: Նա վճռել է աղջկան 3 մլն դոլար տալ և այդքանով ավարտել:

Մեդը դատավճիռը բողոքարկել է 2015 թ.՝ 19 տարեկանում: 2017 թ. դատարանը վճռել է նրան վճարել նախկինում նշանակված գումարից երկու անգամ շատ՝ 6 մլն դոլար: Այդպիսով, ժառանգորդուհին կորցրել է 19 մլն դոլար:

1in.am



Նման նյութեր