Հուշարձանագետ Սամվել Կարապետյանի գրառումը Facebook-ի իր էջում.
«ԿԱՐԴՈՒՄ ԵՄ, ԿԱՐԿԱՄՈՒՄ ԵՎ ՈՂՈՐՄԻ ՉԵՄ ՏԱԼԻՍ (չկա սևացնելու միտում, պարզապես հարկ է, որ ինքներս մեզ ու մեր փառապանծ նախնիներին լավ ճանաչենք).
Պատմություն այն մասին, թե ինչպես էր տանտերն աղոթում մի եկվորի համար, որ սա մյուս եկվորի դեմն առներ…
1386 թ.: Լենկ Թեմուրի զորքերի առջևից փախչում են բոլորը` հայերը, կարակոյունլու թուրքմենները: Երբ Մշո դաշտի կողմից հասնում են Սասունի լեռներին հայերը շարունակում են լեռն ի վեր փախչել, բայց շուտով վերևից նկատում են, որ թուքմենները կանգ են առել և Թեմուրին հակահարված տալու համար ճակատ են հարդարում: Այդժամ 10 000 հայերը միահամուռ սկսում են աղոթել թուրքմենների հաղթության համար…
Շուտով հայերի աղոթքը հասնում է ում որ ուղված էր և թուրքմենները ջարդում են թեմուրականներին…
Եվ այսպես կամ սրա պես դարեր շարունակ…»: