«Էրեբունի» թանգարանում կազմակերպվել է հատուկ տակտիկական ուսումնավարժություն
Advertisement 1000 x 90

«Էրեբունի» թանգարանում կազմակերպվել է հատուկ տակտիկական ուսումնավարժություն

Երևանի քաղաքապետարանի «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում իրականացվել է հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ «Հակառակորդի հարձակման դեպքում անձնակազմի և այցելուների պաշտպանության կազմակերպումը և իրականացումը» թեմայով:  Ուսումնավարժական պարապմունքներին մասնակցել է թանգարանի  ամբողջ անձնակազմը: Այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Նախատեսված ժամին «Օդային տագնապ» ազդանշանի ազդարարումից հետո իրականացվել են թանգարանի աշխատակիցների և այցելուների տարհանումը դեպի թաքստոց, ինչպես նաև բուժօգնության, հետախուզական, վերականգնողական, հասարակական կարգի պահպանման, նյութական և մշակութային արժեքների պահպանման և տարհանման աշխատանքներ: Պարապմունքներին ներկա են գտնվել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության  Երևան քաղաքի փրկարարական վարչության Էրեբունի բաժնի  ներկայացուցիչները, ովքեր մեթոդական օգնություն են ցուցաբերել թանգարանի աշխատակիցներին:



Նման նյութեր