Իսպանիայի իշխանությունները կդադարեցնեն վերահսկել Կատալոնիայի կառավարության հաշիվները, երբ վստահ լինեն, որ տարածաշրջանային ղեկավարությունը կատարում է օրենքը: Այդ մասին նոյեմբերի 23-ին հայտարարել է ինքնավար հանրակցությունում Իսպանիայի կառավարության լիազոր ներկայացուցիչ Էնրիկ Միլիոն:
Սեպտեմբերի կեսերին ֆինանսների և պետծառայողների գործերի նախարար Կրիստոբել Մոնտորոն հայտարարել էր կատալոնական իշխանությունների ծախսերի հսկողության նոր միջոցառումների մասին: Նրա խոսքով՝ այդ քայլը պետք է երաշխավորեր, որ միջոցները չեն հատկացվի անօրինական գործունեության, մասնավորապես, անկախության շուրջ հանրաքվեի համար:
Ինչպես Միլիոն նշել է Catalunya Radio ռադիոկայանին տված հարցազրույցում, Մադրիդը կդադարեցնի հսկողությունը, երբ հասկանա, որ բոլոր կատալոնցիների փողերը ծախսվում են պետական ծառայությունների ապահովման վրա, և ամեն ինչ օրինական Է», հաղորդել է ՏԱՍՍ-ը: