Գոհար Հարությունյան. «Արտաքինն առաջին տեղում է»
Advertisement 1000 x 90

Գոհար Հարությունյան. «Արտաքինն առաջին տեղում է»

Ինչպես հայտնի է, Լիլի Սարգսյանն օրերս է վերադարձել Չինաստանի Սանյա քաղաքում տեղի ունեցած «Միսս աշխարհ» հեղինակավոր գեղեցկության մրցույթից։ Հենց նա պատմության մեջ առաջին անգամ Հայաստանը ներկայացրեց այդ հեղինակավոր մրցույթում։ Մրցույթի արդյունքների, Լիլիի ելույթի և հետագա ծրագրերի մասին Wnews.am-ը զրուցել է «Միսս Արմենիա» համահայկական հիմնադրամի նախագահ Գոհար Հարությունյանի հետ։

-Գոհար Լիլի Սարգսյանն օրեր առաջ վերադարձավ Չինաստանում տեղի ունեցած «Միսս աշխարհ» գեղեցկության մրցույթից։ Ինչպե՞ս եք գնահատում նրա ելույթը։

-Առաջին տարվա համար նա շատ լավ է ներկայացել։ Ինչպես տեղեկացանք, նա ամենաերիտասարդ երկու մասնակիցներից մեկն էր։ Լիլիին շատ են սիրել, բոլորը սկսել են հետաքրքրվել մեր երկրով, այսինքն՝ Լիլիի ներկայացնելով նաև մեր երկիրն ենք ներկայացրել, ինչն էլ այս մրցույթին մասնակցելու գերնպատակն էր։ Որպես կազմակերպիչ կարող եմ ասել, որ  հաջորդ տարվա համար շտկելու բաներ ունենք։ Մենք այժմ բանակցում ենք «Միսս աշխարհ»-ի կազմկոմիտեի հետ, իրենք շատ են հավանել մեր ազգային մրցույթը, բայց, օրինակ, հաջորդ տարվա մասնակցին մրցույթ ուղարկելուց առաջ պետք է ավելի շատ ժամանակ ունենանք մեր մասնակցի և երկրի մասին որակյալ տեսանյութ պատրաստելու համար։

-Որպես միջազգային հեղինակավոր մրցույթում մեր երկրի ներկայացուցիչ  Լիլին բավարարու՞մ է բոլոր պահանջհերին։ Շատ է քննարկվում, որ նա լավ չի տիրապետում անգլերենի։

-Եթե հետևենք մրցույթին մասնակցող 120 երկրների ներկայացուցիչներին, հստակ կարող եմ ասել, որ նրանցից շատերն անգլերեն չգիտեին։ Հետևել եմ այլ միջազգային մրցույթներին, օրինակ՝ հեղինակավոր «Miss Grand International» մրցույթին, որն անգամ «Միսս տիեզերք»-ից բարձր վարկանիշ ունի, հաղթողը, ով Պեռուից էր, ընդհանրապես անգլերեն չէր խոսում և երբ վերջին հարցն ուղղեցին հաղթողին  նրա համար թարգմանում էին։ Այսինքն՝ լինում են դեպքեր, երբ հաղթողները չեն տիրապետում անգլերենի։ Իհարկե, ցանկալի է լեզուն իմանալ հաղորդակցվելու համար, պետք է չմոռանալ, որ գեղեցկության մրցույթներում հաշվի են առնում և’ ինտելեկտը, և’ խոսելը, բայց միևնույնն է՝ արտաքինն առաջին տեղում է։

-Լիլիին այլ միջազգային մրցույթներ ևս ուղարկելու մտադրություն ունե՞ք։

-Լիլին փորձ ունի, բայց նաև շատ երիտասարդ է, այսինքն՝ միջազգային մրցույթներին ներկայանալու համար ինը տարի ժամանակ ունի։ Կարծում եմ նա հիմա էլ ավելի շատ իր վրա կաշխատի, քանի որ ավելի շատ է գիտակցում իր թերություններն ու առավելությունները։ Եթե ավելի շատ աշխատի իր վրա, հետագայում կարող է մասնակցել միջազգային մրցույթների։ Նա մոդելային արտաքին ունի և կարող է արտասահմանում աշխատել որպես մոդել, այդպիսով փորձ ձեռք բերել, ինքնակատարելագործվել։

Ամբողջությամբ՝ wnews.am



Նման նյութեր