Մենք բազում խնդիրներ հաղթահարելով՝ կարողանում ենք երջանկացնել միմյանց. Սոֆի Դանիելյան. life.panorama.am
Advertisement 1000 x 90

Մենք բազում խնդիրներ հաղթահարելով՝ կարողանում ենք երջանկացնել միմյանց. Սոֆի Դանիելյան. life.panorama.am

Երգչուհի Սոֆի Դանիելյանն արդեն երկար ժամանակ է, ինչ նոր աշխատանքով չի ներկայանում: Պարզվում է՝ երգչուհին ամուսնու հետ մշտական բնակություն հաստատելու նպատակով տեղափոխվել է Դոնի Ռոստով:

Life.panorama.am-ի հետ զրույցում Սոֆին խոսել է Հայաստանից հեռու ապրելու դժվարություների, ինչպես նաև աշխատանքային ծրագրերի մասին:

«Պատճառները շատ են, չեմ ուզում մանրանալ»,- խոսելով էկրանային լռության մասին՝ նշեց երգչուհին:

Սոֆիի և ամուսնու՝ Հայաստանից հեռանալու պատճառը ամուսնու աշխատանքն է եղել:

«Շուտով երեք ամիս կլինի, ինչ ապրում ենք Դոնի Ռոստովում: Այստեղ եկանք, քանի որ ամուսնուս աշխատանքային հրավեր էին արել, բայց ես էլ անգործ չեմ. երգում եմ և, ինչպես միշտ, զբաղվում եմ իմ սիրելի աշխատանքով»,- նկատեց նա

Սոֆի Դանիելյանը վստահեցրեց, որ մեծ դժվարությամբ է դիմակայում կարոտին:

«Շատ եմ կարոտում Հայաստանը, հատկապես Երևանս: Դեռևս դժվարանում եմ ամբողջովին ինտեգրվել նոր բնակավայրին, մտքերս ինձ անընդհատ տանում են Հայաստան: Հատկապես կարոտել եմ քույրերիս, ընկերներիս և գործընկերներիս: Կարոտից ելնելով՝ հաճախ նույնիսկ հուզմունքս հազիվ եմ զսպում: Ի դեպ՝ օգտվելով առիթից, ուզում եմ ողջյուններ ու համբյուրներ ուղարկել բոլորին»,- նշեց նա:

Անդրադառնալով գրեթե երկու տարի առաջ իր անձնական կյանքի հետ կապված թեժ քննարկումներին և հետաքրքրվելով, թե ի՞նչ հարաբերություններ ունեն ինքն ու ամուսինը, պատասխանեց.

«Չար լեզուներ միշտ էլ գտնվում են չարախոսելու համար: Պետք չէ ուշադրություն դարձնել  դատարկ և փուչ խոսակցություններին: Միայն կարող եմ ասել, որ մենք երջանիկ ենք միասին և բազում խնդիրներ հաղթահարելով՝ կարողանում ենք երջանկացնել միմյանց»:

life.panorama.am