Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շուռ է տվել աթոռը, որի վրա նստած է եղել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը:
Միջադեպը տեղի է ունեցել համատեղ ասուլիսի ժամանակ, Սոչիում, եռակողմ (Ռուսաստան, Թուրքիա, Իրան) բանակցություններից հետո:
Ելույթից հետո Պուտինը սեղմում է Էրդողանի ձեռքը, մի կողմ տանում աթոռը, որ Էրդողանին օգնի, բայց աթոռը շուռ է գալիս, և այն բարձրացնում են օգնականները:
Եռակողմ հանդիպումը տեղի է ունեցել Սոչիում, նոյեմբերի 22-ին: Արդյունքում, կողմերը պայմանավորվածություններ են ձեռք բերել Սիրիայի հարցի շուրջ:
ria.ru
Հրապարակման պատրաստեց Պողոս Վարժապետյանը