1C ծրագրերի մշակմամբ զբաղվող ռուսական ընկերությունն ավելի քան 250 հազար եվրո է ներդրել ռուսաստանաբնակ հայ ծրագրավորող Վահան Մարտիրոսյանի TryFit սթարթափի մեջ, հաղորդում է Firrma պորտալը։
TryFit սթարթափը տեխնոլոգիաներ է մշակում կոշիկը վիրտուալ հարթակում փորձելու համար։ TryFit-ը, մասնավորապես, մշակում է 3D սքաներ և բջջային հավելված, որը կոչված է օգնել գնորդին 1-2 րոպեում գտնելու կատարյալ կոշիկ։
«Մենք հիմա աշխատում ենք ապրանքի հոսքագծի հետ ծրագրի ինտեգրման ուղղությամբ։ Եվ կոշիկ արտադրող բոլոր ընկերությունները, որոնք օգտագործում են 1С ծրագիրը, կկարողանան օգտվել մեր տեխնոլոգիայից»,- նշել է Մարտիրոսյանը։
Ներդրումները կուղղվեն սքաներների, հետագա գիտահետազոտական աշխատանքների, վաճառքի և մարքեթինգի վրա։