Ավազակային հարձակում Երևանում. shamshyan.com
Advertisement 1000 x 90

Ավազակային հարձակում Երևանում. shamshyan.com

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ավազակային հարձակման հատկանիշներով նախաքննություն է սկսվել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ նոյեմբերի 23-ին, Կենտրոն վարչական շրջանի Այգեստան 7-րդ փողոցի տներից մեկի բնակչի՝ 84-ամյա Յուրա Կ.-ի վրա են հարձակվել իրեն անծանոթ 2 հոգի և տան մուտքի մոտ տուժողի կյանքի առողջության համար բռնություն գործադրելով՝ էլեկտրահարող սարքով պարանոցի շրջանում էլեկտրահարել են ու մտցրել տուն, հարվածներ հասցրել մարմնի տարբեր մասերին և պահանջել գումար:

Գործը անելուց հետո հափշտակել են տուժածի դրամանապանակը և դիմել փախուստի: Դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետի օպերգծով տեղակալ Արտակ Պողոսյանի, Ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ:

Տեղում աշխատել է նաև Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները, Ոստիկանության փորձաքրեագետն ու շնավարժը:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են ահրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գորոծողություններ՝ հարձակվողների անձը պարզելու, նրանց և տուժածի գողացված գումարը հայտնաբերելու ուղղությամբ: