Արտակ Բեգլարյանը Facebook-ում գրել է.
«Շնորհակալություն բոլոր ներկա և նախկին աջակիցներին:
«Հայաստան» համահայկական հիմնադրամի «Հեռուստամարաթոն 2017»-ի արդյունքում հավաքվեց 12,505,456 ԱՄՆ դոլար:
Այդ գումարն ուղղվելու է երկու խոշոր ծրագրի՝ Արցախում նոր ոռոգման ցանցի կառուցմանը և արևային էներգիայի կայանների տեղադրմանը:
Գործունեության 25 տարիների ընթացքում Հիմնադրամը մոտ 700 հազար նվիրատուների շնորհիվ ավելի քան 50 հազար ծրագիր է իրականացրել Հայաստանում և Արցախում՝ ընդհանուր 350 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ:
Կառուցվել, վերակառուցվել և իրականացվել են ավելի քան 605 կմ ճանապարհ, 580 կմ ջրագիծ ու ջրատար, 149 կմ գազամուղ, 70 կմ էլեկտրագիծ, 359 դպրոց և մանկապարտեզ, 24 համայնքային կենտրոն, 500 տուն և բնակարան, 75 առողջապահական հաստատություն, 58 մշակութային ու սպորտային կենտրոն, 100 ջերմոց, 169 կրթական, մշակութային ու գիտական ծրագրեր»: