Փարիզում կողոպուտի ժամանակ Քիմ Քարդաշյանից գողացել են ոչ միայն 10 մլն դոլարի թանկարժեք զարդեր, այլև անձնական տեղեկությամբ և անկեղծ լուսանկարներով լի նրա սարքը: Այժմ Քարդաշյանը վախենում է, որ հանցագործներն այդ ամենը կհրապարակեն համացանցում:
«Բացի Քիմի և Քանյեի մասնակցությամբ 1 տոննա նկարներից և տեսանյութերից՝ գողացված հեռախոսում կան նաև ընտանիքի անդամներին վերաբերող անձնական տեղեկություններ՝ հեռախոսահամարներ, փոստային հասցեներ, գրաֆիկներ և այլն»,- պատմել է ներքին աղբյուրը: Հիմա ամբողջ ընտանիքն արագ փոխում է գաղտնաբառերն ու ողջ անձնական տեղեկությունը, հայտնում է radaronline.com-ը: