Երևանում 2 դիմակավորված անձ կողոպտել են «Հայփոստ»-ի աշխատակցին՝ հափշտակելով կես միլիոն դրամ. shamshyan.com
Advertisement 1000 x 90

Երևանում 2 դիմակավորված անձ կողոպտել են «Հայփոստ»-ի աշխատակցին՝ հափշտակելով կես միլիոն դրամ. shamshyan.com

Երեկ՝ նոյեմբերի 23-ին, կողոպուտի դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:00-ի սահմաններում Արցախի փողոցի 4-րդ նրբանցքի թիվ 2/2 հասցեի մոտ 2 դիմակավորված անձ հարձակում են Արցախի փողոցի բնակիչ, 58-ամյա Զոյա Ավագյանի վրա և քաշել- պոկելու միջոցով բացահայտ հափշտակել են պայուսակը և դիմել փախուստի: Դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ, Ոստիկանության գնդապետ Հրաչ Խոստեղյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի քննիչները:

Տեղում աշխատել են նաև շնավարժն ու փորձաքրեագետը: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ տուժածը աշխատում է «Հայփոստ-53» ՓԲԸ-ում՝ որպես փստատար, հափշտակված պայուսակում էլ եղել է մոտ 510 հազար դրամ: Փաստի առթիվ Շենգավիթի քննչական բաժնի քննիչ Խաչատրյանի կողմից կողոպուտի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ միջոցառումներ՝ հանցագործությունը բացահայտելու, կատարողին և գողունը հայտնաբերելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

shamshyan.com