Ցուցադրվել է վերջին 27 տարվա ընթացքում ամենասեքսուալ տղամարդկանց էվոլյուցիան
Advertisement 1000 x 90

Ցուցադրվել է վերջին 27 տարվա ընթացքում ամենասեքսուալ տղամարդկանց էվոլյուցիան

Bored Panda ժամանցային պորտալը վերլուծել է, թե ինչպես է վերջին 27 տարվա ընթացքում փոխվել սեքսուալ տղամարդկանց էտալոնը:

Լրագրողներն ուսումնասիրել են People հանդեսի շապիկները, որը ամեն տարի ընթերցողներին ներկայացնում է «տարվա ամենասեքսուալ տղամարդուն»:

1990-ական թվականներին հանդեսն ամենասեքսուալ տղամարդիկ է ճանաչել Թոմ Քրուզին (1990 թ.), Պատրիկ Սուեյզիին (1991 թ.), Նիկա Նոլթիին (1992 թ.), Բրեդ Փիթին (1995 թ.), Դենզել Վաշինգտոնին (1996 թ.), Ջորջ Քլունիին (1997 թ.), Հարիսոն Ֆորդին (1998 թ.) և Ռիչարդ Գիրին (1999 թ.): 2000-ական թվականներին կրկին սեքսուալության իդեալ է ճանաչվել Բրեդ Փիթը. տղամարդկային գեղեցկության և
բրուտալության էտալոնների թվում Էին Փիրս Բրոսնանը, Բեն Աֆլեքը, Ջոննի Դեփը. Ջուդ Լոուն, Մեթյու Մաքքոնահին, Ջորջ Քլունին, Մեթ Դեյմոնը, Հյու Ջեքմանը և Ռայան Ռեյնոլդսը:

Վերջին յոթ տարվա ընթացքում ամենասեքսուալներն են ճանաչվել Բրեդլի Քուփերը, Չենինգ Թաթումը, Ադամ Լևինը, Քրիս Հեմսվորթը, Դևիդ Բեքհեմը և Դուեյն Ջոնսոնը: Լրագրողներին People հանդեսի շապիկներն ուսումնասիրելու են դրդել 2017 թվականին People Magazine-ի խմբագրության կատարած ընտրությանն առնչվող հարցերը: Հանդեսն ամենասեքսուալ տղամարդ է ճանաչել ամերիկացի քանթրի-երգիչ Բլեյք Շելթոնին, որը քիչ է հայտնի համաշխարհային լսարանին:

Նման ընտրությունը զայրացրել է հրատարակության ընթերցողներին: Նրանք վրդովվել են այն բանից, որ People-ը պաշտպանել է մի երգչի, որը համակրանք է տածում ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի նկատմամբ, ինչպես նաև մարդատյաց ու ռասիստական թվիթներ է հրապարակել: