Հետազոտություն. Ավելորդ քաշ ունեցող կանանց խորհուրդ է տրվում ավելի հաճախ մամոգրաֆիա անցնել
Advertisement 1000 x 90

Հետազոտություն. Ավելորդ քաշ ունեցող կանանց խորհուրդ է տրվում ավելի հաճախ մամոգրաֆիա անցնել

Կրծքի քաղցկեղի կանխարգելման համար 30 տարեկանից բարձր կանանց խորհուրդ է տրվում առավել հաճախ այցելել մամոլոգի և մամոգրաֆիա անել: Ավելորդ քաշ ունեցող կանայք դա պետք է անեն շատ ավելի հաճախ, պնդում են Քարոլինայի համալսարանի գիտնականները:

Բան այն է, որ Մարմնի զանգվածի բարձր ինդեքս ունեցող կանանց մոտ ոչ նախնական փուլում  կրծքի քաղցկեղի զարգացման դրսևորման հավանականությունն ավելի բարձր է, քան բարեկազմ կանաց մոտ:

Այդ եզրակացությունը գիտնականները հնչեցրել են  կրծքի քաղցկեղի 2012 դեպքի հետազոտություններից հետո: Հետազոտողներին հետաքրքրել էր հիվանդության զարգացման դինամիկան՝ կապված Մարմնի զանգվածի ինդեքսի և կրծքի հյուսվածքների խտության հետ:

Առանձնացվել են ուռուցքի հետ կապված ռիսկի գործոնները, որոնք չեն դրսևորվել, քանի դեռ նրանք ավելի քան 2 սանտիմետր չափսի չեն հասել:

Դա կարևոր ցուցանիշ է, քանի որ 2 սանտիմետր չափսի ուռուցքը դեռ զարգացման առաջին փուլն է, իսկ 2 սանտիմետրից ավելին՝ երկրորդ:

Եվ ինչպես հայտնի է, ուռուցքի չափսը միշտ արտացոլվում է պացիենտի կանխատեսման ժամանակ: Գիտնականների կարծիքով, որքան մեծ է Մարմնի զանգվածի ինդեքսը և կրծքի հյուսվածքների խտությունը, այնքան մեծ է կնոջ մոտ մեծ ուռուցք ախտորոշելու հավանականությունը:

med.news.am