Գրաքննություն. Սիրուշոն bravo.am-ի տեսախցիկից անձամբ ջնջեց իրեն դուր չեկած լուսանկարները. armtimes.com
Advertisement 1000 x 90

Գրաքննություն. Սիրուշոն bravo.am-ի տեսախցիկից անձամբ ջնջեց իրեն դուր չեկած լուսանկարները. armtimes.com

Երգչուհի Սիրուշոն փորձում է գրաքննության ենթարկել լրատվամիջոցներում  հայտնվող իր լուսանկարները: Այդ ճանապարհին նաև խոչընդոտում է լրագրողների աշխատանքը: Երեկ՝ նոյեմբերի 20-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցած Սեբուի և «VIZA» ռոք խմբի համերգին նրա ելույթից հետո Սիրուշոյի մենեջերը լուսանկարիչներից պահանջեց ցույց տալ լուսանկարները, որպեսզի ստուգի և ասի, թե որոնք կարող են հայտնվել լրատվամիջոցների նյութերում:

Որոշ լրագրողներ դեմ չէին իրենց ձեռքով իրենց տեխնիկայի միջից ցույց տալ լուսանկարները, բայց դա բացառապես բարի կամքի դրսևորում է և ոչ պարտականություն: Լրագրողների կամ լրատվամիջոցների աշխատանքը նման կերպով վերահսկելը նշանակում է խոսքի ազատության սահմանափակում և լրագրողական աշխատանքի խոչընդոտում:

Bravo.am կայքի լուսանկարիչը դեմ չէր ցույց տալ լուսանկարները, դեմ չէր նաև հանձնել  տեսախցիկը նրանց, և Սիրուշոն որոշեց օգտվել առիթից: Տեսախցիկը վերցրեցին, տարան նրա հանդերձարան, ջնջեցին իրենց դուր չեկած լուսանկարները, վերջում էլ լուսանկարչին պատվիրեցին էլեկտրոնային փոստով ուղարկել մնացածները, որպեսզի իրենք իմանան՝ ինչ նկարներ են օգտագործվելու: Մյուս լուսանկարիչներից նույնպես պահանջեցին լուսանկարներն ուղարկել:

Գրեմիի մրցանակակիր «Capital Cities» խմբի հայազգի հայտնի երգիչ Սեբուն և աշխարհահռչակ երգիչ Սերժ Թանկյանի պրոդյուսինգային հայտնի «VIZA» ռոք խումբը նման պահանջներ, որոնց իրավունքն իրականում չունեն, լրագրողներին չներկայացրին: Համեստորեն շփվեցին լրատվամիջոցների հետ և պատասխանեցին հարցերին: և պատկերացնո՞ւմ եք՝ նրանք չէին անհանգստանում, թե իրենցից ինչ լուսանկարներ կհրապարակվի մամուլում:

armtimes.com