5 գործիք՝ սոցցանցերում գեղեցիկ նկարներ ստեղծելու համար (տեսանյութ)(լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

5 գործիք՝ սոցցանցերում գեղեցիկ նկարներ ստեղծելու համար

Ձանձրացրե՞լ է ուրիշների պատկերները «փոխառել» Ձեր հրապարակումները սոցցանցերում ձևավորելու համար: Եվ Դուք չեք հանդիսանում Photoshop-ի վարպետ: Հոգ չէ: Գոյություն ունեն բազմաթիվ պարզ հավելվածներ՝ շատ լավ նկարներ ստեղծելու համար:

Այս հոդվածում կներկայացնենք 5 հարմար գործիքներ:

Pablo (Web). մեջբերումները ձևավորելու համար

Ծառայությունը Buffer-ի ստեղծողների կողմից կարողանում է կոմբինացնել լուսանկարները և տեքստը: Դրա օգնությամբ ոչ բարդ հրապարակում-մեջբերումներ ստեղծելը հաճույք է՝ ժամանակի մինիմալ ծախսով: Ամեն ինչ անվճար է:

Կարելի է ներբեռնել ինչպես՝ սեփական պատկերները, այնպես էլ՝ ընտրել առաջարկվող բարձր որակի լուսանկարները: Բացի այդ, ծառայությունն ունի նույնիսկ մեջբերումների (անգլերեն) իր սեփական գեներատորը: Մեջբերումներով պատկերները պոպուլյար են բոլոր սոցիալական ցանցերում,  հատկապես՝ Ինստագրամում:

Cover (iOS). Պատկերներ տեքստով բջջային օգտատերերի համար

Եթե Pablo-ի ֆունկցիոնալությունը Ձեզ համար բավարար չէ, և Դուք iPhone ունեք, ապա ներբեռնեք Cover: Դրա օգնությամբ Դուք կարող եք ստեղծել նկարներ, որոնք իրենց որակով չեն զիջում ամսագրերի նկարներին: Գինը ծիծաղելի է. ընդամենը 4 դոլար:

Այստեղ շեշտը դրվում է առաջին հերթին՝ գեղեցիկ նկարների արագ ստեղծման վրա՝ առանց համակարգչի միացման անհրաժեշտության:

PixelPix (iOS, Android). նորաձև պիքսելիզացիա

Պիքսելային գրաֆիկան հիմա նորաձև է: Եթե Դուք ուզում եք Ձեր լուսանկարն անել 8 բիթանոց խաղերի ոճով, ապա անվճար PixelPix բջջային հավելվածն այն է, ինչ պետք է: Յուրաքանչյուր պատկերի կոնվերտացիա՝ պիքսելային ոճի: Ուղղակի ընտրեք լուսանկարը, պիքսելիզացրեք այն, իսկ հետո ավելացրեք ֆիլտրեր Ձեր հայեցողությամբ:

Brick-A-Pic (Web). պատկերներ Lego ոճով

Այս օնլյան ծառայությունը նման է նախորդ հավելվածին, միայն ստեղծում է լեգոյի էֆեկտ: Ներբեռնեք պատկերը, դարձրեք հարմար չափի և միացրեք ֆիլտրը:

Brick-A-Pic-ը բավականին երկար ժամանակ է աշխատում: Բայց արդյունքը դրան արժե: Անպայման փորձեք:

Coolors (Web / iOS / Android). գեղեցիկ գունային սխեմաների արագ որոնում

Գույների ընտրության այս ծառայությունը նախագծերում գունային սխեմաների հաղորդող օգտագործման համար է: Կարևոր չէ՝ Դուք նկա՞ր եք պատրաստում հրապարակման ձևավորման համար, թե՞ մշակում եք մի ամբողջ կայք:

Բացի Coolors-ի կողմից ստանդարտ սխեմաներից, կա հնարավորություն գեներացիայի ենթարկել նոր սխեմաներ՝ նշված հիմնական գույների հետ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

 



Նման նյութեր