
«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին այսօր` նոյեմբերի 24-ին, ստացել է «Ոսկե-խաղակոշիկ-2017»-ը:
Մրցանակը, հիշեցնենք, շնորհվում է ՈւԵՖԱ-ի կազմի մեջ մտնող բոլոր առաջնությունների լավագույն ռմբարկուին: 2016/17 մրցաշրջանում արգենտինացին վաստակել է 74 միավոր: Նա շրջանցել է Բաս Դոստին և Պիեր-Էմերիկ Օբամեյանգին:
Սա Մեսսիի արդեն 4-րդ «Ոսկե խաղակոշիկն» է: Նշենք` նույնքան անգամ պատվավոր մրցանակին արժանացել է «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն:
armsport.am