Նյու Յորքը լցվել է հսկայական փչովի խաղալիքներով (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Նյու Յորքը լցվել է հսկայական փչովի խաղալիքներով

ԱՄՆ-ի ազգային տոնի՝ Գոհաբանության օրվա առթիվ Նյու Յորքում նոյեմբերի 23-ին անցկացվել է ամենամյա հանդիսավոր շքերթը: Ավելի քան 3,5 մլն մարդ էր հավաքվել քաղաքի փողոցներում՝ դիտելու այս գունեղ միջոցառումը Մանհեթենի կենտրոնում:

Վիթխարի երթի մեկնարկը, որը կազմակերպվել էր Macy՚s հանրախանութի կողմից, ավանդույթի համաձայն, տվել է մեգապոլիսի քաղաքագլուխ Բիլ դե Բլազիոն: Շքերթի մասնակիցները շուրջ չորս կիլոմետր ձգվող երթուղին անցել են Վեցերորդ ավենյուով՝ Կենտրոնական զբոսայգուց մինչև հրապարակ, որտեղ գտնվում է նյույորքյան այս հնագույն խանութներից մեկը: Նրանք տանում էին մեծ թվով հսկայական տիկնիկներ և վիթխարի փուչիկներ՝ մուլտֆիլմերի և կոմիքսների հայտնի հերոսների տեսքով:



Նման նյութեր